ՀԱՊԿ ԽՎ նախագահի պաշտոնում վերընտրվել է Վոլոդինը. թեկնածությունն առաջադրել է Սիմոնյանը

Վյաչեսլավ Վոլոդին
Ալեն Սիմոնյանը նշել է, որ ՀԱՊԿ-ն առանցքային հարթակ է անվտանգության ապահովման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում վերընտրվել է Վյաչեսլավ Վոլոդինը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության` այսօր Մոսկվայում առցանց անցկացվել է ԽՎ խորհրդի և ԽՎ-ի 14-րդ համատեղ լիագումար նիստը:
ՀԱՊԿ-ում նախագահող պետության խորհրդարանի ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է ՀԱՊԿ ԽՎ-ի նախագահի թեկնածու առաջադրել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: Սիմոնյանը հիշեցրել է, որ նախագահին լիագումար նիստում ընտրում է խորհրդարանական վեհաժողովը 3 տարի ժամկետով:

«ՀՀ ԱԺ նախագահը նաև ծավալուն ելույթ է ունեցել: Սիմոնյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ն առանցքային հարթակ է անվտանգության ապահովման համար՝ երաշխավորելու կազմակերպության անդամ պետությունների անվտանգությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Սիմոնյանն առաջարկել է ընդլայնել նաև համատեղ հայտարարություններ անելու պրակտիկան՝ թարմացնելով ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները: Խոսելով առաջնահերթություններից՝ Ալեն Սիմոնյանն առանձնացրել է ՀԱՊԿ պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:
Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարները քննարկել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցությունը
ԱԺ նախագահը մասնակիցներին տեղեկացրել է, որ Հայաստանի խորհրդարանը հանդես է եկել խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակը նշելու և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հոբելյանական նիստը Երևանում անցկացնելու և մի շարք այլ առաջարկներով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր` որպես նախագահող երկիր` պետք է աշխատենք, որ ՀԱՊԿ-ը պատշաճ մասնակցություն ունենա մեր տարածաշրջանում անվտանգության ապահովմանը։ Նրա խոսքով` Հայաստանը չի դիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը։
Այսօրվա դրությամբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ. ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար