Հայտնի է` ով է լինելու Ծառուկյանի հաջորդ մրցակիցը UFC-ում

Արման Ծառուկյաբ
Իր վերջին մենամարտում հայազգի մարզիկը նոկաուտով հաղթանակ էր տարել այս տարվա սեպտեմբերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik․ Ռուսաստանը ներկայացնող, UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող հայազգի խառը ոճի մենամարտիկ Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը իսպանացի Խոել Ալվարեսն է։ Տեղեկությունը հայտնում է Sports.ru-ն։
Մենամարտի տեղի կունենա փետրվարի 27-ին UFC Fight Night մրցաշարում:
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն իր վերջին մենամարտն անցկացրել էր սեպտեմբերին՝ առաջին իսկ ռաունդում նոկաուտով հաղթելով Քրիստոս Գիագոսին:
Հավելենք, որ Արման Ծառուկյանը ծնվել է 1996 թվականի հոկտեմբերի 11-ին Ախալքալաքում։
MMA-ում Ծառուկյանն ունի 17 հաղթանակ ու երկու պարտություն։ UFC-ում հայ մարտիկն ունի մեկ պարտություն ու 4 հաղթանակ:
Արման Ծառուկյանը մարզվել է Կասկադում. տեսանյութ