ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում նոյեմբերի 28-ի դրությամբ կատարվել է 1 մլն 217 հազար 391 պատվաստում։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Առաջին դեղաչափը ստացել է 781 011, իսկ երկրորդը` 436 380 մարդ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ կորոնավիրուսի դեմ երկու դեղաչափ ստացած քաղաքացիները կարող են վերապատվաստվել (երրորդ դեղաչափը ստանալ) 6 ամիս հետո։
Հավելենք, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում են «Moderna» ընկերության, ինչպես նաև «Սպուտնիկ V», «AstraZeneca», «Sinopharm», «Coronavac» պատվաստանյութերով։