Գողություն ՀՀ յոգայի ֆեդերացիայում. ԱՄՆ–ից ժամանած մասնագետին 50 հազար դոլարի վնաս են տվել

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Ոստիկանության կենտրոնական բաժնում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Հայազգի ԱՄՆ քաղաքացի, Կոտայքի մարզում հաշվառված 62-ամյա Գևորգ Վարդանյանից Երևան քաղաքի Իսրայելյան 43 հասցեում գործող Հայաստանի յոգայի ֆեդերացիայում գողություն են կատարել, հայտնում է Shamshyan.com-ը:
Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի՝ նոյեմբերի 25-ին, ժամը 20:30-ից 21:30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի յոգայի ֆեդերացիայում:
«Արթիկ» ՔԿՀ–ում պոլիէթիլենային շշում պահված 8 բջջային հեռախոս են գտել
Գողացել են Գևորգ Վարդանյանի ուսապարկը, որի մեջ եղել են իր և ընտանիքի ոսկյա զարդերը` 2 հատ ոսկե մատանի, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 50 հազար ԱՄՆ դոլար: Ուսապարկում եղել է նաև նրա աղջկա ՀՀ անձնագիրը, Կոտայքի մարզի Գառնի գյուղում նրա կողմից նոր գնված տան սեփականության վկայականն ու կադաստրի թղթերը: Նաև` 1000 ԱՄՆ դոլար և այլ անձնական իրեր:
Կատարվածից կարճ ժամանակ անց Գևորգը դիմել է ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ էլ մանրամասն բացատրություն է գրել տեղի ունեցածի վերաբերյալ: Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները դեպքի վայրի հարևանությամբ գտնվող մի քանի օբյեկտներից ձեռք են բերել տեսաձայնագրություններ ու հիմա վերծանում են` հույս ունենալով, որ նաև դրա շնորհիվ կբացահայտվի Հայաստանի յոգայի ֆեդերացիայում կատարված գողությունը:
Ոստիկանության կենտրոնական բաժնում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ: