Գերմանացի բժիշկները նշել են հարբուխի բուժման 4 սխալները

Ամենատարածված սխալը ջերմությունն իջեցնելու փորձն է, երբ դեռ այն չափազանց շատ չի բարձրացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Գերմանացի բժիշկները թվարկել են մի քանի սխալ, որոնք անում են մրսածություն, հարբուխ ունեցող մարդիկ, գրում է Focus ամսագիրը:
Բժիշկներն առաջին հերթին խորհուրդ են տալիս չչարաշահել քթի կաթիլները, քանի որ երկարատև օգտագործման դեպքում այդ դեղամիջոցները կարող են վնասել լորձաթաղանթն ու կախվածություն առաջացնել։ Նրանք խորհուրդ են տալիս կաթիլներն օգտագործել ոչ ավելի, քան յոթ օր։ Բացի այդ, սրվակի գլխիկը հարկավոր է ամեն անգամ մաքրել մանրէներից խուսափելու համար։
Քաղաքի աղմուկը կարող է լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ. բժիշկ
Երկրորդ սխալը, ըստ փորձագետների, դեղերի օգնությամբ ջերմությունն իջեցնելն է։ Մասնագետները կոչ են արել չանել նման բան, քանի որ ջերմությունն օգնում է, որ իմունիտետն ավելի լավ պայքարի հիվանդության հարուցիչ միկրոօրգանիզմների դեմ։ Բժիշկները զգուշացրել են, որ երեխաների դեպքում չարժե դեղերով իջեցնել մինչև 38, իսկ մեծերի դեպքում` մինչև 38,5 աստիճան ջերմությունը։
Բացի այդ, մինչև լիովին կազդուրվելը չարժե տարվել ֆիզիկական վարժություններով։ Չնայած ջերմիջեցնող դեղամիջոցները թեթևության զգացողություն են տալիս, այդուհանդերձ հիվանդ ժամանակ սպորտային ծանրաբեռնվածությունը կարող է վնաս հասցնել օրգանիզմին։
Ինչո՞ւ է ցավում մեջքը. բժիշկը խոսել է ոչ ակնհայտ պատճառների մասին
Չորրորդ սխալը հարբուխով հիվանդ ժամանակ բաղնիք կամ շոգեբաղնիք այցելելն է։ Դա ախտանշանները չի թեթևացնում, ընդամենը շփոթեցնում է օրգանիզմի ջերմակարգավորման համակարգին։ Շոգեբաղնիքն օգտակար է միայն որպես կանխարգելիչ միջոց։
Բժիշկ-դիետոլոգը ասել է` որ մթերքներն են նպաստում արյան ջրիկացմանը