ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ներքին արգելագոտու տարածքից հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթավորված պոլիէթիլենային շիշ, որի մեջ եղել են բջջային հեռախոսներ։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում։ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները շիշը հայտնաբերել են հերթական շրջայցի ժամանակ։
«Պոլիէթիլենային շշում առկա են եղել 8 բջջային հեռախոս, 2 ամբողջական և 3 կտրված լիցքավորման լարեր, բջջային հեռախոսի մարտկոց և USB ֆլեշ-կրիչ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: