Այվազովսկու կտավը վաճառվել է 1 միլիոն եվրոյով

Հովհաննես Այվազովսկու կտավների ցուցահանդեսը. Արխիվային լուսանկար
Ռուսական արվեստի գրեթե ոչ մի խոշոր աճուրդ չի անցկացվում առանց Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik․ Հովհաննես Այվազովսկու «Ջենովական աշտարակները Սև ծովում» կտավը վաճառվել է Christie’s աճուրդի տան ռուսական արվեստի աճուրդում: 700-900 հազար ֆունտ գնահատված կտավը վաճառվել է 862500 ֆունտ ստեռլինգն, ինչը համարժեք է 1 մլն եվրոյի։ Տեղեկությունը հայտնում է «Իզվեստիա» թերթը:
Կտավը ստեղծվել է հայտնի նկարչի կյանքի վերջին տարիներին։ Մեկ ու կես մետր լայնությամբ կտավի վրա պատկերված է գիշերային ծովափը՝ Թեոդոսիայի ամրոցի մոտ։ Աշխարհահռչակ ծովանկարիչն ապրում էր հենց Թեոդոսիայում։
Այվազովսկին զտարյուն հայ է, կամ փոթորիկ մեկ բաժակ ջրում
Արվեստագիտության թեկնածու Սերգեյ Ուվարովի խոսքով՝ աճուրդի արդյունքները վկայում են, որ արտերկրում Այվազովսկու աշխատանքների պահանջարկը կայուն պահպանվում է՝ չնայած ճգնաժամերին: Նա նշում է, որ 1 մլն եվրոն Այվազովսկու համար ռեկորդ չէ։ Ավելի մեծ չափերի ստեղծագործություններ վաճառվել են նաև ավելի բարձր արժեքով։