Վարանդայում ադրբեջանցի զինծառայողներ են վիրավորվել

Ինչպես հայտնում է Ադրբեջանի ՆԳՆ-ն, դեպքը տեղի է ունեցել տվյալ տարածքում ծառայություն իրականացնելու ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողությանն անցած Վարանդայում (Ֆիզուլի) ադրբեջանցի զինծառայողներ են վիրավորվել։
Ինչպես հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ-ին, դեպքը տեղի է ունեցել տվյալ տարածքում ծառայություն իրականացնելու ժամանակ։
Ականի պայթյունի հետևանքով երկու զինծառայող տեղափոխվել են հիվանդանոց։
Նշենք, որ պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում նման միջադեպեր հաճախ են տեղի ունենում։ Առաջին դեպքը տեղի էր ունեցել 2020–ի դեկտեմբերի 14-ին Աղդամում, երբ ականի պայթյունից մեկ ադրբեջանցի էր մահացել, ևս երկուսը վիրավորվել էին։
Կովսականում ևս 2 ադրբեջանցի են պայթել ականի վրա
Ապա մահեր և անդամահատումներ են գրանցվել Ֆիզուլիում, Կուբաթլուում, Թալիշում, Ջրականում։ Ամենախոշոր դեպքերից մեկը այս տարվա փետրվարի 3-ին էր, երբ երեք ադրբեջանցիներ պայթել էին ականի վրա Ֆիզուլիում (Վարանդա)։
Վերջին դեպքերից կարելի է նշել սեպտեմբերի 22-ին գյուղերից մեկում (չի նշվել անունը) տեղի ունեցած պայթյունը, որից մահացել էր Ադրբեջանի քաղաքացի Մամեդ Մարդանովը:
Նոյեմբերի 7-ին Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում ականի վրա պայթել էր Խանլար Ասլանովը։
Նոյեմբերի 15–ին Ակնա (Աղդամ) քաղաքի տարածքում ականի պայթյունից մահացել էր Զաուր Ագաևը։
Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ փորձել են ներթափանցել Քարվաճառի ականապատված տարածք
Նոյեմբերի 21–ին Կովսական (Զանգելան) գործուղված ANAMA–ի աշխատակից Վագիֆ Բաբաևը (ծնված 1972 թ.) և պետական սահմանապահ ծառայության ենթասպա Ռենատ Աղաբաբաևը (ծնված 1999 թ.) նոյեմբերի 19-ին ականի վրա պայթել են զինամթերքի որոնման աշխատանքների ժամանակ։ Նրանք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Սյունիքյան մարտերի վայրը. որտեղի՞ց են ադրբեջանցիները սպառնում հայկական գյուղին
Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։