ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի, առկա է կրկին քարաթափման վտանգ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգն ԱԻՆ Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են նոյեմբերի 28-ին` ժամը 03։25-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կորեայի ձոր տանող ավտոճանապարհի մոտակա բլուրից տեղի է ունեցել քարաթափում՝ մոտ 6 խմ, ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։