Պայթյուն Գյումրիում. 65–ամյա տանտիրոջ վիճակը ծանր է

Տուժածին հիվանդանոց են տեղափոխել տարբեր աստիճանի մարմնական այրվածքներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Գյումրիում գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել. կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Նոյեմբերի 27-ին, ժամը 19։00-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կիրովականյան 21-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի վառարանի պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են տան պատուհանները և պատերը․առկա է փլուզման վտանգ»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պայթյուն` Լուսաձոր գյուղի գազալցակայանում. մեկ մարդ է տուժել
Պարզվել է, որ հյուրասենյակում գազի վառարանից տեղի է ունեցել արտահոսք՝ պայթյուն. վնասվել են երկու պատուհան, մուտքի դուռը և հյուրասենյակի արտաքին պատը (մոտ 9 քմ)։
Տան բնակիչ Գ․ Մ․-ն (ծնված 1956 թ․) տարբեր աստիճանի մարմնական այրվածքներով տեղափոխվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: