Մալդիվները Աֆրիկայի յոթ երկրներից սահմանափակել են մուտքը երկիր

Ավելի վաղ Եվրամիության երկրներն էին կորոնավիրուսի նոր տարբերակի մասին լուրերի ֆոնին պայմանավորվել Հարավային Աֆրիկայի տարածաշրջանի 7 երկրներից ԵՄ մուտքի սահմանափակումներ սահմանել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Մալդիվների իշխանությունները աֆրիկյան 7 երկրներից ուղևորությունների սահմանափակումներ են մտցրել՝ «օմիկրոն» կորոնավիրուսի նոր շտամի հետ կապված մտավախությունների ֆոնին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Sun Online-ին:

«Մալդիվների առողջության պահպանության գործակալությունը (HPA) շաբաթ երեկոյան (նոյեմբերի 27) հրամանագիր է հրապարակել, որը ստորագրել է հանրային առողջապահության հարցերով գլխավոր տնօրեն Մայմունա Աբուբակրը։ Հրամանով արգելք է հայտարարվում ՀԱՀ-ից, Նամիբիայից, Մոզամբիկից, Լեսոտոյից, Բոտսվանայից, Զիմբաբվեից ու Էսվատինիից ուղևորությունների համար»,-գրում է հրատարակությունը:

Դա վերաբերում է ճանապարհորդներին, որոնք նշված երկրներում են եղել Մալդիվներ ուղևորվելուց 14 օր առաջ, ինչպես նաև նրանց, ովքեր տարանցիկ ճանապարհով ավելի քան 12 ժամ այդ պետություններում են եղել։
Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամն անվանվել է հունական տառով՝ «Օմիկրոն»
Արգելքը չի տարածվում Մալդիվների քաղաքացիների և աշխատանքի թույլտվություն ունեցող անձանց վրա, սակայն, եթե նրանք նշված երկրներում եղել են վերջին երկու շաբաթվա ընթացքում, ապա պետք է 14-օրյա կարանտին անցնեն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոյեմբերի 27–ի արտահերթ նիստում որոշում է կայացրել ՀԱՀ-ում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակը դասակարգել որպես անհանգստություն առաջացնող: ԱՀԿ-ն ամվանել են նոր շտամը հունական «օմիկրոն» տառով։
Ավելի վաղ Եվրամիության երկրները կորոնավիրուսի նոր տարբերակի մասին լուրերի ֆոնին պայմանավորվել էին Հարավային Աֆրիկայի տարածաշրջանի 7 երկրներից ԵՄ մուտքի սահմանափակումներ սահմանել: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ իր երկիրը նոյեմբերի 29-ից սահմանափակել է ավիահաղորդակցությունը Աֆրիկայի ութ երկրների, այդ թվում՝ ՀԱՀ-ի հետ հետ: