ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ անընդունելի է այն հիստերիան, որը հրահրում են անգլոսաքսոնական և ուկրաինական լրատվամիջոցները, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նրա մեկնաբանմամբ` Ռուսաստանին Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի մեջ մեղադրելով, փորձ է արվում թաքցնել Դոնբասում հարցի ուժային լուծման նախապատրաստումը։
«Պնդումները, թե Ռուսաստանն ինչ-որ մեկի վրա հարձակվելու մտադրություն ունի, անհիմն են»,–ասել է Պեսկովը։
Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «պետք է հրապարակավ հայտարարի», որ Ուկրաինայի վրա հարձակման պլաններ չունի։