ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. Իրանը առաջնահերթ է համարում Ասիայի երկրների հետ տնտեսական համագործակցությունը, հատկապես Կովկասում, Հարավային, Արևմտյան և Կենտրոնական Ասիայում իր հարևանների հետ:
Mehr-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին՝ Աշխաբադում ելույթ ունենալով տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովում։
Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի հետևանքներին՝ Իրանի նախագահը նշել է, որ անհրաժեշտ է պետությունների հավաքական միջամտությունը տարածաշրջանում COVID-19 համավարակի ապակառուցողական հետևանքները վերացնելու և հարաբերությունների ու փոխգործակցության զարգացմանը նպաստելու համար: