ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանը, Իրանն ու Թուրքմենստանը ստորագրել են գազի տարանցման մասին եռակողմ համաձայնագիր։ Տեղեկությունը հայտնում են իրանական ԶԼՄ–ները։
Պայմանագիրը կնքվել է Աշխաբադում Ադրբեջանի, Իրանի և Թուրքմենստանի առաջնորդներ Իլհամ Ալիեւի, Իբրահիմ Ռայիսիի ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մասնակցությամբ:
Ավելի վաղ Իրանի նավթի նախարար Ջավադ Օվջին Թեհրանում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ կայացած բանակցությունների արդյունքում հայտնել էր, որ Թեհրանն ու Բաքուն պայմանավորվել են հարևան երկրներից, այդ թվում` Թուրքմենստանից, Իրանի տարածքով դեպի Ադրբեջան գազի մատակարարման մասին:
Օվջին հույս էր հայտնել, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանի հետ «լավ համաձայնագիր կստորագրվի նավթագազային ոլորտում համագործակցության ու Կասպից ծովում նավթի ու գազի հանքավայրերի շահագործման վերաբերյալ: