ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Երեկ Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա ինքնասպանության փորձ է կանխվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը երեկ` նոյեմբերի 27-ին, ահազանգ է ստացել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի «Հաղթանակ» կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
ԱԻՆ հոգեբանի, փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է 1996թ. ծնված Ռ․ Պ․-ի ինքնասպանության փորձը։