Կոսովոյում անհայտ անձինք կրակել են դպրոցական ավտոբուսի ուղղությամբ, զոհեր կան. ԶԼՄ

Ոստիկաններ
Հիվանդանոցում հաստատել են, որ կրակոցների հետևանքով աշակերտներ են մահացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Կոսովոյում աշակերտներ տեղափոխող ավտոբուսի վրա կրակելու հետևանքով երեք մարդ Է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սերբիայի հանրային հեռուստաընկերությանը։
Դեպքը տեղի է ունեցել Դեչանիի մոտակայքում գտնվող Գլոջանե գյուղում։
«Պեչ քաղաքի հիվանդանոցում հաստատել են, որ կրակոցների հետևանքով մահացել են երկու աշակերտներ և ավտոբուսի վարորդը», - հաղորդում է հեռուստաալիքը:
Ռուսաստանում տղամարդը փակվել է գնացքի կուպեում և կրակել ոստիկանի վրա
Ըստ նույն աղբյուրի` ևս երկու մարդ վիրավորվել են։
Մենք չգիտեինք, որ ստիպված ենք լինելու կենդանի մարդկանց վրա կրակել. Աֆղանստանի վետերան