ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը կարող է առաջացած լինել իմունիտետի խնդիրներ ունեցող, վարակված մարդուց, որը մինչև վերջ չի առողջացել։ Հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան ԿերկհովենըFinancial Times թերթի հետ զրույցում։
«Նա (Վան Կերկհովեն) ասել է, որ հայտնի չէ, թե որտեղից է առաջացել այդ շտամը, սակայն դիտարկվող վարկածներից մեկի համաձայն՝ այն կարող էր առաջանալ թույլ իմունիտետ ունեցող հիվանդից, որը չի կարողացել ամբողջությամբ բուժվել, և որի օրգանիզմում վիրուսը բազմացել է որոշակի ժամանակ», - գրում է պարբերականը։
ԱՀԿ-ի ներկայացուցիչը կոչ է արել չքննադատել այն երկրներին, որոնք հայտնում են նոր շտամների մասին, և հավասարակշռված արձագանքել։ Վան Կերկհովենը տվյալներ չի հայտնել այն մասին, թե նոր շտամով քանի վարակված կա աշխարհում։
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոյեմբերի 26-ին անցկացված արտահերթ նիստի արդյունքներով որոշում է կայացրել ՀԱՀ-ում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակը դասակարգել որպես «մտահոգություն առաջացնող»: B. 1. 1. 529-ն ԱՀԿ-ն անվանել է հունական «օմիկրոն» տառով։