ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Կեմերովոյի դատարանը 2 ամսով կալանավորել է «Լիստվյաժնայա» հանքահորի տնօրեն Սերգեյ Մախրակովին արտակարգ պատահարի գործով, որի հետեւանքով 51 մարդ էր զոհվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Դատարանը որոշել է երկու ամսով` մինչեւ 2022 թվականի հունվարի 25-ը կալանավորել մեղադրյալ Մարկով Սերգեյ Իվանովիչին», - ասաց դատավորը:
Նոյեմբերի 25-ին ձերբակալվել էին հանքահորի տնօրեն Մահրակովը, նրա առաջին տեղակալ Անդրեյ Մոլոստվովը և տեղամասի պետ Սերգեյ Գերասիմենոկը, որոնք հետաքննության տվյալներով, թույլ են տվել արդյունաբերական անվտանգության պահանջների խախտում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան «Լիստվյաժնայա» հանքավայրում փլուզում է տեղի ունեցել. հանքում 285 մարդ է եղել։ Մեծ մասին հաջողվել է դուրս բերել, մնացածներին օգնության են հասել փրկարարները, սակայն որոշ ժամանակ անց նրանց հետ են կանչել պայթյունի սպառնալիքի պատճառով:
Ողբերգության հետևանքով զոհվել է 51 մարդ՝ 46 հանքափոր և 5 փրկարար։ Նախնական տվյալներով` արտակարգ պատահարի պատճառ է դարձել մեթանի պայթյունը։