ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Հակամարմինների հիման վրա ստեղծված կորոնավիրուսի դեմ նախատեսված դեղը լայն կկիրառության կդրվի 2022-ի վերջին: Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։
«Այո, ցավոք, այս դեղը, ամենայն հավանականությամբ, կհայտնվի եկող տարվա վերջում, այլ ոչ թե սկզբում», - ասել է Գինցբուրգը:
Ավելի վաղ համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը հայտնել էր, որ Գամալեայի կենտրոնը հակամարմինների հիմքով դեղամիջոց է մշակում կովիդ-պացիենտների բուժման համար: Դեղամիջոցի կլինիկական փորձարկումները նախատեսվում է սկսել հունվարին և ավարտել 3-4 ամսվա ընթացքում: