Սուրեն Պապիկյանն ու Արայիկ Հարությունյանը հանդիպել են ու քննարկել շփման գծի իրադրությունը

Արայիկ Հարությունյանն ու Սուրեն Պապիկյանը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանը քննարկվել են արցախա-ադրբեջանական շփման գծի իրադրությանը, ՌԴ խաղաղապահ զորախմբի առաքելության ընթացքին և Արցախի հետպատերազմական վերականգնողական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի նախագահին այսօր ընդունել է նաև ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։