ՊԵԿ նախկին նախագահը նոր պաշտոն է ստացել

Էդվարդ Հովհաննիսյան
Կառավարության որոշումը ստորագրել է Արմավիրի նախկին մարզպետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիրի մարզպետ է նշանակվել։ Կառավարության համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ, Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»,– նշված է փաստաթղթում:

Հիշեցնենք` նոյեմբերի 24-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ հրամանագիր ստորագրեց, որով Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշանակվեց ՀՀ փոխվարչապետ։
Նա մարզպետի պաշտոնից ազատվել էր նոյեմբերի 25-ի կառավարության գրավոր քվեարկության արդյունքում։
ՀՀ փոխվարչապետի պաշտոնը թափուր էր մնացել Սուրեն Պապիկյանի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո: Մաթևոսյանը մարզպետ էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 16-ին:
Էդվարդ Հովհաննիսյանը ՊԵԿ–ը ղեկավարել է 2020-ի հունիսից մինչև 2021 թվականի օգոստոսի 4-ը։