Փաշինյանը, խաղաղության մասին խոսելով, ՀՀ-ն տանում է դեպի պատերազմ․ Վազգեն Մանուկյան

Վազգեն Մանուկյան
ՀՀ նախկին վարչապետը ճակատագրական է համարում Հայաստանում կատարվող բոլոր իրադարձությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի պնդմամբ՝ Հարավային Կովկասում և ՀՀ սահմաններին տիրող իրավիճակն ուշ թե շուտ հանգեցնելու է պատերազմի։ Նա իր տեսակետը հայտնեց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում։

«Այս իշխանությունը Հայաստանի համար որևէ օգտակար բան անել չի կարող։ Ադրբեջանն ու Թուրքիան էլ տեսնում են, որ դիմացը պետության կամք և ուժ չունեցող ղեկավարություն է կանգնած, և անընդհատ շարունակելու են»,- ասաց Մանուկյանը։

ՀՀ նախկին վարչապետն ընդգծեց, որ անընդհատ խոսելով խաղաղության մասին` Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի կործանարար պատերազմի։
Այն, ինչ կատարվում է երկրում, Մանուկյանի խոսքով, ճակատագրական է, և Հայաստանը հազարամյակների ընթացքում այսպիսի խայտառակ վիճակում չի եղել։
Անդրադառնալով Սոչիում այսօր կայանալիք եռակողմ հանդիպմանը` նա նշեց, թե հույսեր չի կապում այդ հանդիպման հետ։ Նրա կարծիքով` դժվար թե ինչ-որ լուրջ բան որոշվի կամ ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի։
Մանուկյանն անգամ անիմաստ է համարում խոսել դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին, քանի որ կա մի թշնամի, որն ասում է, թե Երևանն էլ է ուզում վերցնել, հետևաբար նրա հետ չի կարելի սահմաններից խոսել։
Առանց փողոցի ոչինչ չի ստացվի․ Վազգեն Մանուկյանը՝ շարժմանը միանալու մասին
Հայտնի է, որ Սոչիում այսօր նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Փաշինյանն արդեն մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։
Ի՞նչ է ակնկալում ՌԴ-ն Սոչիի եռակողմ հանդիպումից