Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սոչի

Սոչիում սպասվում է Հայաստանի Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ քաղաք Սոչի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Բանակցությունների ցանկացած ընդմիջում Բաքուն կարող է օգտագործել նոր միջադեպերի համար․ Արեշև
Նշվում է, որ Սոչիում նախատեսված է Հայաստանի վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը։
Տեղի է ունենալու նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։
Հավելենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։