Մխիթարյանը օգնեց «Ռոմային» հաղթել. թիմը 4։0 հաշիվը գրանցեց «Զարյայի» հետ խաղում

Հենրիխ Մխիթարյան. Արխիվային լուսանկար
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հռոմեացիների մեկնարկային կազմում էր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի– Sputnik. Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի5-րդ տուրում «Ռոման» 4։0 հաշվով հաղթանակ տարավ Լուգանսկի«Զարյայի» հետ խաղում։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հռոմեացիների մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 79-րդ րոպեին։
Իսպանական ակումբը հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանով. ԶԼՄ
Հանդիպման հաշիվը15-րդ րոպեին բացեց Կարլես Պերեսը, իսկ արդեն 33-րդ րոպեին Նիկոլո Ձանիոլոն կրկնապատկեց այն։ Առաջին կեսի ավարտին մրցավարը11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին, սակայն գնդակին մոտեցած Վերետուն վրիպեց։
Երկրորդ կեսի հենց սկզբում թիմին3-րդ գոլը նվիրեց Աբրահամը, իսկ 75-րդ րոպեին դրեց հանդիպման վերջակետը։