Մյասնիկովն ասել է` ինչն է բարձրացնում արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը

Ալեքսանդր Մյասնիկով
Ճանաչված բժիշկ, հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը պատմել է այդ մթերքների չարաշահման վտանգների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Այն մթերքները, որոնք արմավենու յուղ են պարունակում, բարձրացնում են արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը։ Տեղեկությունը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը:
Ինչպես իմանալ, որ խոլեստերինը բարձր է
Նրա խոսքով ՝ արմավենու յուղը հաճախ օգտագործում են տարբեր սննդամթերքներ պատրաստելիս, օրինակ ՝ հացաբուլկեղենի և հրուշակեղենի մեջ։

«Այդ սննդամթերքներում առկա է ոչ միայն յուղ։ Սննդամթերքի պատրաստման գործընթացում (հատկապես ջերմային մշակումից հետո) արմավենու յուղը վերածվում է տրանսճարպերի, դրանք իրենց հերթին բարձրացնում են հենց «վատ» խոլեստերինի մակարդակը»,-պարզաբանել է Մյասնիկովը։

Բժիշկը կոչ է արել չչարաշահել արմավենու յուղի պարունակությամբ սննդամթերքի օգտագործումը։
Ո՞ր նշաններն են խոսում խոլեստերինի բարձր մակարդակի մասին
Ավելի վաղ Մյասնիկովը խոսել էր խոլեստերինի բարձր մակարդակի դեմ պայքարի մեթոդներից: