Այս ծառուղին ժամանակին կոչվում էր Աստծո ճանապարհ։ Այն կապում է Լուքսորի տաճարը Կառնակի տաճարի հետ, որը գտնվում է հյուսիսում՝ Նեղոս գետի վրա: Հին ճանապարհը դարեր շարունակ փակվել էր ավազով, մինչև Եգիպտոսի հնագետ Զաքարիա Գոնեյմը 1949 թվականին Լուքսորի տաճարի մոտ հայտնաբերեց սֆինքսների առաջին ութ արձանները: Հետագա տարիներին նաև այլ բեկորներ հայտնաբերվեցին։ Հազարավոր տարիների ընթացքում հողի մի քանի մետրանոց շերտը ծածկել էր շինությունները, դրանց վրա բնակելի տներ, մզկիթներ, եկեղեցիներ և ոստիկանական բաժանմունք էր կառուցվել:
Վերականգնված ծառուղու երկարությունը 2700 մետր է, լայնությունը՝ 76 մետր։ Այնտեղ ընդհանուր առմամբ 1200 արձան կա։
Համարվում է, որ ճանապարհը կառուցվել է հնագույն Թեբեում (այժմ Լուքսոր) ամենամյա տոնի պատվին։ Հին տոնը նվիրված էր բերրիությանը, դրա ընթացքում արարողակարգային աստվածների արձանը Կառնակի տաճարից Լուքսորի տաճար էին տանում։
Եգիպտոսի իշխանությունը հույս ունի, որ պատմական նոր համալիրի բացումը դրական ազդեցություն կունենա երկրում մշակութային զբոսաշրջության զարգացման վրա: