ՀՀ դպրոցներին ավելի քան 9 հազար գիրք է փոխանցվել. «Մոսկվայի տան» աշխատանքի արդյունքները

ՌԴ մայրաքաղաքի «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի ղեկավար Վահրամ Կարապետյանն ամփոփել է գործունեության արդյունքները և ներկայացրել նոր ծրագրերն ու միջոցառումները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. 7-14 տարեկան մեկուկես հազար երեխաներ վերջին երկու տարվա ընթացքում ռուսաց լեզվի երկամսյա դասընթացների մասնակից են դարձել: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարել Է «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը՝ ամփոփելով կառույցի աշխատանքի արդյունքները։
ՌԴ նախագահի մեկ զանգն անգամ իրավիճակը նախընտրելի հուն մտցրեց. քաղաքագետ
Նրա խոսքով՝ «Մոսկվայի տան» գործունեությունը բազմապրոֆիլ է և ուղղված է երկու ժողովուրդների պատմամշակութային արժեքների հանրահռչակմանը:
«Առաջնահերթությունը մշակութային, կրթական և մարդասիրական միջոցառումների իրականացումն է»,-ասաց Կարապետյանը:
2019 թ․-ից սկսած «Մոսկվայի տունը» 7-14 տարեկան երեխաների համար ռուսաց լեզվի ուսուցման ծրագիր է գործարկել Հայաստանի 25 քաղաքներում: Նախագիծն ուղղված է ռուսաց լեզվի առաջխաղացմանը, Հայաստանում ռուսական մշակույթի տարածմանը։
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել Ասկերանի շրջանի բնակիչներին
2021 թ․-ի հոկտեմբերի 1-ից մշակութային-կրթական ռուսական կենտրոնների հիման վրա Ռուսաստանի պատմության ուսումնասիրության դասընթացներ են բացվել։
Կարապետյանն ընդգծեց ռուսական կենտրոնների բացման փաստը։ Առաջինը սկսել է գործել Երևանում, 2020 թվականին։ Այժմ նմանատիպ կենտրոններ գործում են Արմավիրում, Վանաձորում, Վայոց Ձորում։
«Մինչև 2021 թ․-ի ավարտը «Ռուսական կենտրոն» կբացվի Իջևանում, նախատեսվում է նման կենտրոն բացել նաև Գեղարքունիքի մարզում»,-պարզաբանեց Կարապետյանը:
Ռուսաստանի վարչապետը երեկոն անցկացրել է երևանյան ջազ ակումբում. «Ժողովուրդ»
Բացի այդ, միայն վերջին երկու տարիների ընթացքում «Մոսկվայի տունը» Հայաստանի 16 դպրոցներին 9 հազար դասագիրք է փոխանցել ռուսական դասարանների համար, ինչպես նաև 7 հազար անվանում գեղարվեստական գրականություն՝ քաղաքային ու դպրոցական գրադարաններին:
Կազմակերպությունը նաև կրթաթոշակ է սահմանել Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողների համար: Այս տարի այն ստացել են Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողները:
2007 թվականից ի վեր իրականացվում է Մոսկվայի քաղաքապետի ծրագիրը, որի շրջանակներում ներկայումս Հայաստանի 6 բուհերի 15 ուսանողներ կրթաթոշակ են ստանում:
Հայաստանի քաղաքացիները կկարողանան վարկեր ստանալ Ռուսաստանից ու ԵԱՏՄ այլ երկրներից
«Մենք կընդլայնենք ռուսաց լեզվի անվճար դասընթացների և ռուսական նոր կենտրոնների աշխարհագրությունը։ Վստահ եմ, որ իրականացվող նախագծերը՝ «Կարդում ենք ռուսական պոեզիա», «Հայկական ռոմանսիադի մրցույթը», թափ են հավաքելու»,-ասել է Կարապետյանը։
Նա նշեց, որ կենտրոնը կշարունակի ավելի ակտիվ աշխատել շրջանների հետ։
Նախատեսվում է Մոսկվայի օրվան նվիրված միջոցառում, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «Ռուսական վայրերը Հայաստանում» ալբոմի թողարկում:
Ռուսաստանից Հայաստան ուղիղ ներդրումները գերազանցել են 3 մլրդ դոլարը. ԵԱԶԲ
«Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնը հիմնադրվել է Հայաստանում 2007թ.-ին: Այն Մոսկվայի և Երևանի միջև մշակութային և գործարար համագործակցության աջակցության կենտրոն է։