ՀՀ ԱԳՆ–ն ցավակցել է Կուզբասի հանքում զոհվածների հարազատներին

ՀՀ ԱԳՆ
Հայաստանի արտգործնախարարությունը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր խորը ցավակցությունն է հայտնել Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքում երեկ առավոտյան տեղի ունեցած փլուզման համար։ ԱԳՆ–ն թվիթերյան իր էջում գրառում է արել այս մասին։
«Վշտակցությամբ ընդունեցինք Կեմերովոյի մարզի «Լիստվյաժնայա» հանքում տեղի ունեցած ողբերգական պատահարի լուրը, որը տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դարձել: Մեր ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու ծանոթներին, շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,–նշված է ԱԳՆ-ի գրառման մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան «Լիստվյաժնայա» հանքում փլուզում է տեղի ունեցել. հանքում 285 մարդ է եղել։ Մեծ մասին հաջողվել է դուրս բերել, մնացածներին օգնության են հասել փրկարարները, սակայն որոշ ժամանակ անց նրանց հետ են կանչել պայթյունի սպառնալիքի պատճառով:
Ողբերգության հետևանքով զոհվել է 51 մարդ՝ 46 հանքափոր և 5 փրկարար: Վերջին տվյալներով ՝ հանքափորներից մեկին ողջ են գտել։