«Հավերժ շնորհակալ եմ». երգչուհի Էմմին առաջին անգամ ամուսնու հետ լուսանկար է հրապարակել

Էմմին հայկական շոուբիզնեսի այն երգչուհիներից է, որ խնամքով թաքցնում են իրենց անձնական կյանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Երգչուհին Էմմին, որը տարիներ շարունակ խնամքով թաքցնում է իր անձնական կյանքը լրատվամիջոցներից, Instagram-ի էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու` Վահիկի և երկու որդիների հետ։
Նշենք, որ մինչ օրս երգչուհին ամուսնու մասին ոչինչ չէր հրապարակայնացնում, անգամ անունը։
«Հավերժ շնորհակալ եմ ամենի համար, ինչ ունեմ»,- լուսանկարին կից անգլերենով գրել է երգչուհին։
Լուսանկարը շոուբիզնեսի մի շարք ներկայացուցիչներ են մեկնաբանել։ Երգչուհի Արմինկան կատակել է ու հարցրել, թե արդյոք ամուսինը տեղյակ է, որ Էմմին իր լուսանկարն է հրապարակել։ «Վահիկը տեղյակ ա էս փոստից, գժությու՜ն եք»։
Ռուսաստանաբնակ հայտնի պրոդյուսեր, «Comedy Club Production»-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանը ևս մեկնաբանություն է թողել։ «Էմմի ջան, ինչ սիրուն ընտանիք եք։ Աստված պահի»,– գրել է նա։
Հաղորդավար Հրաչ Մուրադյանը ևս հիացել է զույգի նկարով։ «Էմկա սեր եք»,–գրել է նա։
Երգչուհի Մանիժան ամուսնանում է. նա սիրեցյալի հետ լուսանկար է հրապարակել
Նշենք, որ Էմմիի հետևորդները ևս բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։
Էմմին մի առիթով ասել էր, որ ամուսինը հանրային մարդ չէ և սովոր չէ լրատվամիջոցների, լսարանի ուշադրությանը: Նա հույս էր հայտնել, որ մարդիկ կհարգեն անձնական կյանքի գաղտնիության իր իրավունքը:
Նշենք, որ զույգն ամուսնացել է 2005 թվականին ԱՄՆ–ում։