ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարին

Զասը նշել է, որ ցուցաբերված վստահությունը վկայում է կառավարման ոլորտում Պապիկյանի մասնագիտական ձեռքբերումների, գիտելիքների և կուտակած գործնական փորձի գնահատման մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։
«ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը չենք դիտարկի, ՌԴ դերն էլ անգնահատելի է». Փաշինյան
Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Ձեր հանդեպ ցուցաբերված վստահությունը վկայում է կառավարման ոլորտում Ձեր ունակությունների, մասնագիտական ձեռքբերումների, խորը գիտելիքների և կուտակած գործնական փորձի գնահատման մասին։
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը երկրի անվտանգության ապահովման և պետական ինքնիշխանության կարևոր գործոն է հանդիսանում, ինչպես նաև կարևոր օղակ՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգում։
Այսօրվա դրությամբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ. ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար
Մաղթում ենք Ձեզ առողջություն և հաջողություն Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ամրապնդմանը և ՀԱՊԿ շրջանակում ռազմական համագործակցության զարգացմանը միտված պատասխանատու գործունեության ընթացքում»,-նշված է ուղերձում։
Ավելի վաղ Սուրեն Պապիկյանին շնորհավորել էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել նոյեմբերի 15-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Արշակ Կարապետյանին։