Հայաստանում արևային կայան կկառուցվի, որը կլինի խոշորագույնը. պայմանագիրն արդեն կնքվել է

«Մասդար» ընկերությունը, որը ծրագրի իրականացման համար մրցույթի հաղթող էր ճանաչվել այս տարվա հուլիսին, ներկայացրել է 0,0290 դոլար սակագին մեկ կվտ/ժ–ի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում 200 մեգավատտ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայան կկառուցվի։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` հավելելով, որ այսօր ՀՀ–ի և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Մասդար» ընկերության միջև ստորագրվել է կառավարության աջակցության համաձայնագիր։
Ինչպես է կառուցվելու Հայաստանի խոշորագույն արևային կայանը. պարզաբանում է ԱՆԻՖ-ը
Սանոսյանի խոսքով` «Մասդար» ընկերությունը, որը ծրագրի իրականացման համար մրցույթի հաղթող էր ճանաչվել այս տարվա հուլիսին, ներկայացրել է 0,0290 դոլար սակագին մեկ կվտ/ժ–ի համար:

«Ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը կազմելու է 174 մլն ԱՄՆ դոլար։ Ծրագրի շրջանակներում կառուցվելիք արևային կայանը կլինի խոշորագույնը Հայաստանում»,–ասում է Սանոսյանը։

Նա նշում է, որ ստորագրման արարողության ժամանակ իր խոսքում ասել է` ակնկալում է, որ այս փաստաթղթի ստորագրմամբ համատեղ երկարատև աշխատանքի սկիզբ կդրվի և նոր ծրագրեր կիրականացվեն։
Ավելի շատ էներգախնայող շենքեր Երևանում․ 40-ն արդեն օգտվում են արևային էներգիայից
Հավալենք, որ «Այգ-1» ծրագրի իրականացման համար ստեղծված համատեղ ըկերության բաժնետոմսերի 85 տոկոսը պատկանում է «Մասդար» ընկերությանը, 15 տոկոսը՝ ԱՆԻՖ-ին։