Գագիկ Ծառուկյանն իր ծննդյան տարեդարձը Հայաստանում չի նշել. «Հրապարակ»

Ծառուկյանի թիմն այս օրերին մարզերում քարոզարշավ է իրականացնում` պատրաստվելով ՏԻՄ ընտրություններին, իսկ Ծառուկյանն արտերկրում տոնում է իր տարեդարձը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ծննդյան տարեդարձն էր. «Հրապարակ» թերթին հայտնի է դարձել, թե որտեղ է Ծառուկյանը նշել իր տարեդարձը։
«Նա 65-ամյակը Երևանում չի նշել, ավանդաբար այս օրերին արտերկիր է մեկնում, ամենից հաճախ` Դուբայ, որտեղ նեղ ընտանեկան կամ ընկերական միջավայրում տոնում է տարեդարձը»,–գրում է թերթը։
Գագիկ Ծառուկյանը դադարեցրել է թիմակիցների հետ շփումը. «Ժողովուրդ»
Իսկ նրա թիմն այս օրերին մարզերում քարոզարշավ է իրականացնում` պատրաստվելով դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին:
Թերթը հավելում է նաև, որ բոլորը մեկ մարդու նման զանգել-շնորհավորել են Գագիկ Նիկոլայիչին, իսկ ոմանք էլ Facebook-ում էին շնորհավորանքներ գրել: