Երևանում իրար են բախվել 4 ավտոմեքենա. ԱԻՆ–ն ահազանգ է ստացել, որ մեքենա է այրվում

Վթար, արխիվային լուսանկար
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները։ 29–ամյա վարորդն ու 62-ամյա ուղևորը հիվանդանոց են տեղափոխվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն այսօր ահազանգ է ստացել, որ Երևանի Շիրակի փողոցում՝ «Յուղերի խաչմերուկ» կոչվող հատվածում, ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները պարզել են, որ Արտաշիսյան փողոցի թիվ 97/2 շենքի մոտակայքում իրար են բախվել 4 ավտոմեքենա` «Opel Astra» (վարորդ՝ Կ․ Փ․, ծնված 1992 թ.), «Toyota Alphard» (վարորդ՝ Վ․ Հ․), «Lexus» (վարորդ՝ Գ․ Ս․) և «Mercedes-Benz E-Class» (վարորդ՝ Ա․ Ա․):
Հայաստանում էլեկտրական մեքենաները դանդաղ «գրավում են» շուկան
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra», «Toyota Alphard», «Mercedes-Benz E-Class» մակնիշների ավտոմեքենաները, փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները։
«Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Կ. Փ․-ն ու նույն ավտոմեքենայի ուղևոր Ա․ Մ․-ն (ծնված 1959 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
Եղվարդի մոտ վթարվել է շտապօգնության մեքենան. բժիշկն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց