Առեղծվածային դեպք Երևանում. դարպասի մոտ հայտնաբերվել է դի՝ գլխի մասում հրազենի վնասվածքով

Ոստիկանական ավտոմեքենա
Տղամարդու մի ձեռքում որսորդական հրացան է եղել, մյուսում` երկար փայտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Այսօր Երևանում, Բագրատունյաց փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի դարպասի մոտ, աթոռին նստած հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի մասում հրազենային վնասվածքով։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ, 81-ամյա Բագրատ Ս.-ն է։
Արարատում 37-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել
Նրա ձեռքում եղել է որսորդական հրացան, որով էլ, ըստ նախնական տեղեկությունների, տղամարդն ինքնասպան է եղել` կրակելով իր գլխին: Աջ ձեռքում էլ հայտնաբերվել է երկար փայտ, որով հավանաբար սեղմել է հրացանի ձգանը:
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ինքնասպանություն Երևանում. Կիևյան կամրջից 29-ամյա երիտասարդ է նետվել