Ադրբեջանցի զինվորներին կարող է արգելեն տեղեկատվություն տարածել սոցցանցերում

Ադրբեջանի ԶՈւ
Ադրբեջանի զինված ուժերից արդեն հեռացրել են Սյունիքից կադրեր տարածող ծառայողներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. Ադրբեջանցի զինվորներին կարող է արգելեն տեղեկություն տարածել սոցցանցերում։ Այս մասին ասվում է «Զինծառայողների կարգավիճակի մասին» նոր օրինագծում, որն առաջարկել է այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ադրբեջանական բանակից հեռացրել են զինծառայողներին, որոնք նոյեմբերի 16-ին Սյունիքում ադրբեջանական ագրեսիայից հետո սոցցանցում լուսանկարներ են տեղադրվել։ Նրանց մեղադրել են գաղտնիության ռեժիմը խախտելու մեջ։
ՊՆ–ն հաստատեց` Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 2 հայի
Հայ իրավապաշտպաններն ու հատուկ ծառայությունները սոցցանցերից գտնում ու պահպանում են այն տեսանյութերն ու լուսանկարները, որտեղ երևում է հայ զինվորների գերեվարումը կամ սպանությունը։
Իրավապաշտպաններն այդ կերպ տեղեկություն են ստացել 44-օրյա պատերազմի ժամանակ տասնյակ գերեվարվածների մասին, որոնց պահման փաստը Բաքուն չէր ընդունում։ Բացի այդ, համացանցում կան գերիների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի բազմաթիվ տեսարաններ, որոնք մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղարկում է տարբեր միջազգային կազմակերպություններ։