Վարակաբանը պատմել է COVID-19-ից լիակատար առողջացման նշանների մասին

Կորոնավիրուսի ՊՇՌ թեստը ոչ միշտ է ճշգրիտ արդյունք տալիս, քանի որ այդ հետազոտության համար նմուշառումը սովորաբար կատարվում է բուժառուի քիթ-կոկորդից, մինչդեռ պաթոգենը կարող է արդեն օրգանիզմի այլ հատվածում լինել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Ինչպե՞ս համոզվել, որ COVID-19-ով հիվանդանալուց հետո օրգանիզմում վարակի մասինիկներ չեն մնացել․ ՌԻԱ Նովոստիին այդ մասին պատմել է կենսաբանական գիտությունների դոկտոր, վիրուսաբան Սերգեյ Նետեսովը։
«Բանն այն է, որ քիթ-կոկորդից վերցրած ՊՇՌ նմուշառումով որոշվում է վարակի առկայությունը քիթ-կոկորդային հատվածում։ Իկ վիրուսը, ինչպես հայտնի է, շատ արագ հեռանում է այդ հատվածից։ Այն կարող է անցնել թոքեր, արյան մեջ, աղիքներ»,-պարզաբանել է նա։
Հակաբիոտիկներն ու կորոնավիրուսը. մասնագետները խոսել են վտանգների մասին
Այդ պատճառով ՊՇՌ թեստի մեկ բացասական արդյունքը չի կարելի կորոնավիրուսային վարակից մարդու առողջացման հարյուր տոկոսանոց երաշխիք համարել։ Օրգանիզմում հարուցիչի լիակատար բացակայության հարցում համոզվելու համար ցանկալի է որոշ ժամանակ անց կրկնել հետազոտությունը, ավելի լավ կլինի, եթե լրացուցիչ հետազոտության համար արյուն վերցնեն։
«Եթե պետք է COVID-free երաշխիք տալ (առողջանալուց հետո - խմբ․), ապա պետք է երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնել, օրինակ՝ երեք օր ընդմիջումով։ Եվս մեկ տարբերակ է, եթե քիթ-կոկորդային ՊՇՌ թեստը բացասական է՝ ստուգել արյան ՊՇՌ-ն։ Դա լրացուցիչ երաշխիք կդառնա, որ կորոնավիրուս արդեն չկա»,-պարզաբանել է Նետեսովը։
Հայաստանում 28-ամյա ծննդկանը մահացել է կորոնավիրուսից
Մյուս հետազոտությունը, որը կարող է հաստատել օրգանիզմում կորոնավիրուսի մասնիկների բացակայությունը, հակամարմինների անալիզն է։
Վարակաբանը հիշեցրել է նաև COVID-19-ով կրկնակի վարակվելու վտանգի մասին։ Իրադարձությունների նման զարգացման հավանականությունը կարելի է կտրուկ նվազեցնել պատվաստման շնորհիվ, բացի այդ, պատվաստումը կանխում է հիվանդության ծանր ընթացքը։