Թուրքիայում մտադիր են պատժել փողոցային ցույցերի կազմակերպիչներին. Բահչելի

Դևլեթ Բահչելին և Ռեջեփ Էրդողանը. Արխիվային լուսանկար
Բահչելիի խոսքով ՝ Թուրքիան այն երկիրը չէ, որտեղ հարցերը լուծվում են փողոցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի -Sputnik. Թուրքիայում փողոցային բողոքի ակցիաների նախաձեռնողները կպատժվեն։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Թուրքիայի ազգային շարժման Ազգայնական կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին, ով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ դաշինքի մաս է կազմում։
«Նրանք, ովքեր փողոցային հանրահավաքների կոչեր են անում, փորձելով խաթարել երկրի անդորրը, կպատժվեն։ Թուրքիան այն երկիրը չէ, որտեղ հարցերը լուծվում են փողոցում ։ Ընդդիմության` արտահերթ ընտրությունների անցկացնելու կոչերը նույնպես անօգուտ են։ Ընտրությունները կկայանան 2023 թվականին», - ասել է նա:
Չգործող արգելքը. ինչպես են թուրքական ու ադրբեջանական ապրանքները հայտնվում Հայաստանում
Նախօրեին Ստամբուլի ոստիկանությունը ուժ է կիրառել գնաճի դեմ ակցիա իրականացնողների դեմ, ավելի քան 40 մարդ ձերբակալվել է:
Նշենք, որ վերջին օրերին` լիրայի անկման ֆոնին, Ստամբուլում և Անկարայում տեղի են ունեցել ինքնաբուխ բողոքի ակցիաներ, որոնց ժամանակ հնչել են Թուրքիայի կառավարության հրաժարականի և «Արդարություն և զարգացում» կուսակցությանն իշխանությունից հեռացնելու պահանջներ։
Խաղի մեջ ներքաշել Թուրքիային, կամ ինչո՞ւ է Ալիևը հայասիրության մեջ մեղադրում Մինսկի խմբին
Նոյեմբերի 19-ին Թուրքիայի Ժողովրդահանրապետական և Լավ կուսակցությունների առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուն և Մերալ Աքշեները երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել էին ոչ կոմպետենտության մեջ։ Ընդդիմադիր ուժերի ղեկավարները կոչ են արել արտահերթ ընտրություններ անցկացնել լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման ֆոնին: Սակայն Էրդողանը մերժել է ընդդիմության պահանջները՝ հայտարարելով, որ ընտրությունները տեղի կունենան նախանշված ժամկետին ՝ 2023 թվականի հունիսին։