Սուրիկ Սաֆարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Դեպքը տեղի էր ունեցել Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 22–ին հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Սուրիկ Սաֆարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
«Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Սուրիկ Յուրիկի Սաֆարյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,–նշված է հաղորդագրության մեջ:
Զոհված Սուրիկ Սաֆարյանը բազմազավակ ընտանիքից էր, կրտսեր որդին. համայնքապետ
Հավելենք, որ դեպքը տեղի էր ունեցել Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերում։ Սաֆարյանը թշնամու կրակոցից ստացել էր կրծքավանդակի կողմնային պատի հրազենային միջանցիկ մահացու վնասվածք: Զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։