ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոյին Նիժնի Նովգորոդի «Սոկոլ» ավիագործարանում պատմել են ՄիԳ-31 կործանիչների արդիականացված տարբերակի մասին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ ավիացիոն գործարանում փոխնախարարը ուսումնասիրել է գործարանի արտադրական հզորությունը և հետևել ՄիԳ-31 կործանիչների վերանորոգման և արդիականացման աշխատանքներին: Արդիականացված ՄԻԳ-31ԲՄ կործանիչների արտասահմանյան համալրող սարքերը գործնականում ամբողջությամբ փոխարինված են ռուսականով, Կրիվորուչկոյին զեկուցել են ավիագործարանի ներկայացուցիչները:
ՄիԳ-31 կործանիչները մշակվել են անցյալ դարի 70-ական թվականներին: Սա խորհրդային և ռուսական ռազմաօդային ուժերի պատմության մեջ միակ կործանիչն է, որը պաշտոնապես կոչվում է «օդային նավ»։