Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ

Մարիա Զախարովա. Արխիվային լուսանկար
Այս գործընթացի մեկնարկը, նրա խոսքով, կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր առողջացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Այս պահի դրությամբ Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց չի ընթանում. ԱԳՆ
Նա հաստատեց, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին Երևանի ու Անկարայի միջև հարաբերություների հաստատման հարցում միջնորդություն ցուցաբերելու խնդրանքով։ «Ռուսաստանը շահագրգռված է և ջանքեր է գործադրում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։
ՌԱԴԻՈ
Հայկական կողմի քայլը անհաջող փորձ է. Մելքոնյանը` հայ-թուրքական հարաբերությունների մասին
Մեր երկիրը պատրաստ է հետագայում ևս ամեն կերպ աջակցել դրան։ Այս գործընթացի մեկնարկը, անկասկած, կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր կարգավորմանը և բարիդրացիության, վստահության մթնոլորտի ձևավորմանը, ինչը հիմա ավելի քան արդիական է», - ասաց Զախարովան։

Երբ ինչ-որ գործնական նոր քայլեր լինեն, ԱԳՆ-ն կհայտնի այդ մասին, իհարկե, այն տեղեկությունը, որը չի վնասի գործընթացին՝ հաշվի առնելով դրա խիստ զգայուն լինելը։

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում հայկական կողմը տեղեկացրել է, որ պատրաստ է գնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման: