ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն վերընտրվել է ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահի պաշտոնում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ նիստում նրա թեկնածությանը կողմ են քվեարկել ազգային պատվիրակությունների բոլոր ղեկավարները:
ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը ստեղծվել է 1992 թվականի մարտի 27-ին Ալմաթիում ստորագրված միջխորհրդարանական վեհաժողովի մասին համաձայնագրին համապատասխան: Խորհուրդը զբաղվում է Միջխորհրդարանական վեհաժողովի գործունեության կազմակերպման հարցերով։