ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 201.640 դեղաչափ «AstraZeneca» պատվաստանյութ է նվիրաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունը։
Ըստ հաղորդագրության` նվիրաբերված պատվաստանյութի արժեքը 584.640 եվրո է։
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում են «Moderna» ընկերության, ինչպես նաև «Սպուտնիկ V», «AstraZeneca», «Sinopharm», «Coronavac» պատվաստանյութերով։