ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքում առավոյան տեղի ունեցած փլոզման զոհ է դարձել 52 մարդ, այդ թվում՝ 6 փրկարար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Նախնական տվյալներով՝ հանքավայրում մեթանի պայթյուն է տեղի ունեցել։
Իրավապահները ձերբակալել են հանքի տնօրենին, նրա առաջին տեղակալին ու տեղամասի պետին։
Հիշեցնենք՝ այսօր ժամը 08:30-ի սահմաններում, Բելովոյի մոտ գտնվող հանքում պայթյուն է տեղի ունեցել։
Արտակարգ պատահարի պահին գետնի տակ եղել է 285 մարդ, մեծ մասին դուրս են բերել մակերևույթ։ Ավելի վաղ հաղորդվում էր 11 զոհի ու 60 տուժածի մասին։