ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ երկու դեղաչափ ստացած քաղաքացիները կարող են վերապատվաստվել (երրորդ դեղաչափը ստանալ) 6 ամիս հետո։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ոչ թե կա պարտադիր պայման, այլ կարող են քաղաքացիները 6 ամիս հետո վերապատվաստվել` ստանալ այդ խթանիչ դեղաչափը` բուստերը, որն այս պահին էլ իրականացվում է, երբ քաղաքացիները դիմում են»,– ասաց Ավանեսյանը։
Հիշեցնենք, մինչ այդ կառավարության նիստում Ավանեսյանն ասել էր, որ վերապատվաստումների իրականացման կարգի ու ժամկետների վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում չկա, այդ հարցը դեռ քննարկվում է։