«Բանն այն է, որ նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեն, որը ձևավորվեց Հատուկ քննչական ծառայության հիմքով, ավելի ապահովված է: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ստանում են միջինը 1 միլիոն դրամ աշխատավարձ, մինչդեռ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները ստանում են ամսական 300-350.000 դրամ միջին աշխատավարձ: ՀՀ պետեկամուտների կոմիտեի քննչական ծառայության քննիչները, ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննիչները նույնպես ստանում են 300-ից 350 հազար դրամ աշխատավարձ»,– նշված է հոդվածում։
«Հետևաբար անտրամաբանական էր դառնում, որ կոմիտեի քննիչներն ավելի բարձր աշխատավարձ էին ստանալու, քան դատախազները, որոնք զբաղվելու էին հակակոռուպցիոն տրամաբանությամբ: Մենք առաջարկեցինք, որ բարձր լինի դատախազներինը, բայց եթե գլխավոր դատախազության համապատասխան վարչության պետի աշխատավարձը դարձնում էինք համաչափ քննիչի և դատավորի հետ, ստացվում էր, որ Գլխավոր դատախազության վարչության պետն ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանա, քան գլխավոր դատախազն ու նրա տեղակալները», – ասաց Անդրեասյանը: