Գեղասահորդ Արթուր Գրուզդևը Հայաստանի դրոշի ներքո կմասնակցի ձմեռային օլիմպիական խաղերին

Վիկտորյա Սեմենյուկն ու Արթուր Գրուզդևը
ՀՀ կառավարության որոշմամբ` գեղասահորդ Արթուր Գրուզդևն ազատվել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Գեղասահորդ Արթուր Գրուզդևը Հայաստանի գեղասահքի ազգային հավաքական թիմում, Հայաստանի դրոշի ներքո կմասնակցի 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության այսօր ընդունած որոշման նախագծից, որով Գրուզդևն ազատվել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։
Դեկտեմբերին հանդես կգանք Հայաստանում. Թինա Կարապետյանը՝ իր ծրագրերի և oլիմպիադայի մասին
Հիշեցնենք` ՀՀ նախագահի 2021 թվականի օգոստոսի 6-ի հրամանագրով Արթուր Գրուզդևին շնորհվել էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։
Պատմության մեջ 1–ին անգամ. հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը քառակի ռիտբերգեր է արել