Բիրջիտ Էբեսենը գոհ է Հայաստանում իր ղեկավարած կառույցին առնչվող օրենքից

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են առաջիկայում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի Հայաստան կատարելիք այցին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հանդիպել են Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ընկերությունների ֆեդերացիայի Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Բիրջիտ Էբեսենին: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում անցկացվող «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկում և կայուն զարգացման նպատակները» միջազգային համաժողովի շրջանակում։
Մատվիենկոն վերընտրվել Է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահի պաշտոնում
Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի հետպատերազմյան հումանիտար ճգնաժամը և կազմակերպության դերը դրա լուծմանն ուղղված հարցերում:
Բիրջիտ Էբեսենը գոհունակություն է հայտնել Հայաստանում ԿԽ-ին և ԿՄ-ին առնչվող օրենսդրության վերաբերյալ:
Քննարկվել է հայկական Կարմիր խաչի ընկերության կարողությունների զարգացման ուղղությամբ ԿԽ-ի և ԿՄ-ի միջազգային ֆեդերացիայի դերակատարությունը: Ալեն Սիմոնյանը կարևորել է միջազգային կազմակերպությունների անմիջական ներկայացվածությունն Արցախում:
Կարմիր խաչի աշխատանքը չի ավարտվում, անգամ եթե ավարտվում են մարտերը. Կարբոնյեի հարցազրույցը
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են առաջիկայում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի Հայաստան կատարելիք այցին:
ՀՀ ԱԺ նախագահը գլխավոր քարտուղարին ընդունելու և օրակարգային առաջնահերթությունները քննարկելու պատրաստակամություն է հայտնել: