Բարեփոխումները կշարունակվեն. ՀՀ ոստիկանապետն ընդունել է Նաթիա Նացվլիշվիլիին

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավմանն ուղղված ծրագիրը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Կարևորելով ՄԱԿ-ի անմիջական ներգրավմամբ իրականացվող մի շարք ծրագրերը՝ ոստիկանության պետն առանձնացրել է «Ոստիկանության բարեփոխումները» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է ցուցաբերել աջակցություն տարբեր ուղղություններով, այդ թվում՝ կրթական, ոստիկանության թվային վերափոխման, հաշվետվողականության և թափանցիկության ապահովման:
Պարեկային նոր ծառայության մեքենաների արտաքին ձևավորումը առաջիկայում կփոխվի. Հովսեփյան
Կարևորվել է նաև Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավմանն ուղղված ծրագիրը:
Նաթիա Նացվլիշվիլին պատրաստակամություն է հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունը ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում:
Փաշինյանը կարևորել է ոստիկանության բարեփոխումները. ՆԳՆ–ն իրականություն պիտի դառնա այս տարի
Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։