Պետությունն Ալեն Սիմոնյանի համար նոր ավտոմեքենա կգնի

Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահի նոր ավտոմեքենայի գնման համար բյուջեից կծախսվի 90 մլն դրամ կամ շուրջ 188 000 դոլար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծառայողական նոր ավտոմեքենա կունենա։ Այս մասին որոշման նախագիծը ներկայացված է ՀՀ կառավարության հերթական նիստի օրակարգում։
Դրա համաձայն` Սիմոնյանին սպասարկող «BMW 750Li» մակնիշի 2011թ–ի արտադրության ավտոմեքենան կհանձնվի Պետական գույքի կառավարման կոմիտեին, իսկ Սիմոնյանի համար ձեռք կբերվի նոր «BMW 750 xDrive LCi» մակնիշի ավտոմեքենա։
Գնումը ԱԺ աշխատակազմի առաջարկով կառավարությունը համարել է հրատապ, և այն կկատարվի առանց մրցույթի, մեկ անձից գնման ընթացակարգով։ Վճարումն էլ կկատարվի խորհրդարանի բյուջեի տնտեսումների հաշվին։
Նույն նախագծից պարզ է դառում, որ ԱԺ նախագահի նոր ավտոմեքենայի գնման համար բյուջեից կծախսվի 90 մլն դրամ կամ շուրջ 188 000 դոլար։
Հայաստանի քննչական մարմիններում նոր բունտ է հասունանում. «Ժողովուրդ»
Հայաստանում էլեկտրական մեքենաները դանդաղ «գրավում են» շուկան
Արմավիրի նախկին մարզպետը նշանակվեց փոխվարչապետ. ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը