ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ հրամանագիր է ստորագրել, որով Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։
Հիշեցնենք` նա մարզպետի պաշտոնից ազատվել էր երեկ` նոյեմբերի 25-ի կառավարության գրավոր քվեարկության արդյունքում։
ՀՀ փոխվարչապետի պաշտոնը թափուր էր մնացել Սուրեն Պապիկյանի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո:
Մաթևոսյանը մարզպետ էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 16-ին: